Այսօր համոզվեցի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր հաղթանակն անխուսափելի է


00:47 , 29 նոյեմբեր, 2012

Այսօր ես կրկին համոզվեցի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր հաղթանակն աներկբա է!
Մեր շենքում Գագո պապի է ապրում՝ 70-75 տարեկան մարդ է, որ միշտ թերթ էի տալիս, հետը զրուցում, և ինքը հայհոյում էր Լևոնին ու ինձ էլ կոպտում, մի անգամ էլ ձեռնափայտը հետևիցս շպրտեց, իսկ այսօր առավոտյան «Հայկական Ժամանակ» էր առել ու կարդալով գնում էր, տեսա ու ապշեցի և մոտեցա, իսկ ինքը ինձ ասաց՝ տղա ջան, սրանց հերն եմ անիծել, երբ ենք պրծնելու... 
Հ.Գ. Ձյունն արդեն հալվում է...