Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որևէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել


11:35 , 11 սեպտեմբեր, 2015

Անկեղծ ասած՝ ես այսքան տարվա մեջ արդարադատության տգետ, անգրագետ ու անխելք նախարար դեռ չեմ տեսել: Ավելին, որքան նկատել եմ՝ էդ ոլորտի նախարարները միշտ էլ ամբողջ կառավարության կազմի մեջ առանձնացել են իրենց բարձր գրագիտությամբ, բայց այդ բոլորով հանդերձ՝ արդարադատության ոլորտը Հայաստանում միշտ էլ եղել ու մնացել է ամենախայտառակ բնագավառներից մեկը, եթե չասենք ամենախայտառակը: Էնպես որ, հիմա մի տեսակ չեմ հասկանում նոր նշանակման հետ կապված սոցկայքերի օգտատերերի ոչ իշխանական հատվածի էս համազգային խանդավառությունն ու հրավառությունը: Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որևէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել: