19:38 , 28 նոյեմբեր, 2012
«Ամեն ցեղ մեր Երկրագնդի վրա կոչված է իրականացնելու մի որոշ առաքելություն»:
«Իզուր սկզբունք, գիտականութիւն կը փնտռէք մեր կեանքում - այնտեղ դուք կը լսէք կարծիքներ, միա՛յն կարծիքներ:
Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը շարունակում է ապրիլ առանց աշխարհայեցողութեան:
Բացայայտ է, որ օրգանապէս ամբողջական մի պատկերացում աշխարհի եւ իր սեփական գոյութեան իմաստի մասին`պիտի հեշտացնէր իր պարբերական վերանորոգումները, որով եւ` իր ինքնապաշտպանութիւնը:
Ճշդելով մեր վերաբերմունքը դէպի մեր ներքին մարդը` մեր անձը, մենք էապէս ճշտում ենք մեր վերաբերմունքը դէպի մեր նմանները, մեր ցեղը, մեր արարիչը:
Այդ ակտին ընդունակ է իմաստասիրօրէն հիմնաւորուած աշխարհայեցողութեան տէրը միայն:
Ժողովուրդները այն չափով են ստեղծագործ եւ ինքնապաշտպանունակ, ինչ չափով որ նրանք տէր են մի կուռ եւ վսեմ աշխարհայեցողութեան:
Դա՛ է իմաստաւորում, ներդաշնակում եւ նպատակայարմարօրէն ուղղում ժողովուրդների առած քայլերը:
Իմաստասիրութիւն ստեղծել եւ նրա միջոցաւ աշխարհայեցողութիւն կառուցել - ահա՛մարդկային մտքի անդադրում շարժումը:
Աշխարհայեցողութեան - այդ լուսարձակի - պակասի պատճառով` հայութիւնը շարունակում է մնալ ենթակայ չար պատահականութեանց, եւ այդ իսկ պատճառով` յաճախ աղիտւում է>>Նժդեհ
-Կհարցնես դու`ո՞րն է այդ Գաղափարը:
«Մեր արյան մեջ դրված է մեր ցեղի գաղափարը - հայկակա՛նը, բնազանցությունը, նպատակաբանությունը, ինչպես եւ այդ վերջինների իրականացման համար անհրաժեշտ զորութենականությունը, կարող ուժերը»:
«Յաւիտենականն է իմաստնաւորում անցաւորը, առօրեան եւ վերանորոգում զայն: Չմոռանա՛նք այդ»:
«Հասկանա՛նք, քանի ուշ չէ` հասկանանք, որ կյանքի պես հավիտենական է նաե՛ւ վերանորոգումը: Իսկ վերանորոգիչ ուժ է միա՛յն ցեղը:
Հոգեվերանորոգվում է ժողովուրդը` դառնում ազգություն, երբ սկսում է շնչել ցեղի միջոցով:
Ցե՛ղն է միացնում, կենտրոնացնում, ներդաշնակում ժողովուրդը կազմող մարդկային անհատներին:
Դեպի՛ ցեղը, չմեռնելու համար. դեպի՛ ցեղը, դեպի՛ հայու ճամբան` մե՛ծ զղջումի ճամբով»:
Նժդեհ