Հայաստանի կենսական շահերը պահանջում են չեզոք դիրքորոշում որդեգրել թուրք-քրդական բախման ժամանակ


02:20 , 11 սեպտեմբեր, 2015

Հայաստանի կենսական շահերը պահանջում են, որ նա չեզոք դիրքորոշում որդեգրի թուրք-քրդական արդեն սկսված զինված բախման ժամանակ։ Նման դիքորոշումը լիբանանյան պատերազմում լիովին իրեն արդարացրեց, և լիբանանահայ գաղութը պատերազմից հետո թշնամացած չէր ո՛չ Լիբանանի մուսուլմանների և ո՛չ էլ քրիստոնյաների հետ։ 

Ցանկացած ուժգնության ռազմական կոնֆլիկտ վերջ է ունենում, և կողմերը գալիս են հաշտության։ Մնացորդայինը կլինի այդ կոնֆլիկտի ժամանակ երրորդ որևէ կողմի կտրուկ դիրքորոշումը։ Այն կթշնամացնի երրորդ կողմին կոնֆլիկտի կողմերից մեկի հետ, և այդ թշնամանքը կմնա երկար տարիներ։