Էլեկտրաէներգիայի հիմնավորվածության մասին սակագնի հիմնավորումը կլինի սեպտեմբերի վերջին


15:38 , 10 սեպտեմբեր, 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի վերլուծության հիմնավորումը մինչև սեպտեմբերի վերջ կունենա՞նք, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը դրական պատասխան է տվել: Նա նշել է, որ դա 2015-2016թթ. սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատումն է: