Սոնա Շահգելդյանը նորություն ունի


13:00 , 10 սեպտեմբեր, 2015

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով վերջերս ներկայացել է որպես դերասանուհի՝ «Հյուսիս-Հարավ» ֆիլմում, առաջիկայում ևս մեկ նորություն կունենա։ Երգչուհին շուտով նոր երգ կներկայացնի իր երկրպագուներին։ BlogNews.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ «Ընտանիք» կոչվող երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է։ Ըստ Սոնայի՝ ռիթմիկ, գեղեցիկ ստեղծագործություն է, որը կներկայացնի տեսահոլովակով։ Տեսահոլովակի ռեժիսորը լինելու է Արմեն Փիրիմասիհին։

«Գունավոր, գեղեցիկ տեսահոլովակ է լինելու։ Ես շատ սիրում եմ Արմենի ճաշակն ու մտածելակերպը։ Նա շատ տաղանդավոր է,- ասաց Սոնան ու հավելեց, որ նկարահանումները մի քանի օր են լինելու։- Լինելու են պրոֆեսիոնալ պարող տղաներ։ Կերպարները շատ հետաքրքիր են։ Երեք կերպարով եմ ներկայանալու, ինձ օգնելու են մասնագետներ։ Տեսահոլովակը ֆիլմային սյուժե է ունենալու»։

Երգչուհու խոսքով՝ ամուսնությունը չի խանգարում նրա գործունեությանը, ավելին՝ ամուսնությունից հետո նա ավելի է ակտիվացել։ «Բնականաբար, կարող են լինել հոգսեր, քանի որ ամուսնությունից հետո կյանքդ փոխվում է, սակայն պետք է համատեղել։ Ես շատ եմ սիրում իմ ընտանեկան կյանքը, որովհետև ինձ պատկերացնում եմ այդ  կարգավիճակում։ Կենցաղային բնույթի գործերն էլ եմ սիրում, ու ինձ մոտ լավ ստացվում է այդ ամենը։ Հասցնում եմ անել գործերս։ Հետագայում, երբ երեխաներ էլ ունենամ, ժամանակս ավելի շատ նրանց հետ կանցկացնեմ, սակայն երգը երբեք չեմ թողնի»,- ասաց նա։

Սոնան նշեց, որ հաճախ է երգում տարբեր միջոցառումների ժամանակ և միշտ շատ զբաղված է լինում. «Տանը գրեթե չեմ մնում։ Ամուսինս չի նեղվում, որ շատ եմ լինում դրսում, քանի որ այդ ընթացքում հասցնում ենք կարոտել իրար»։

Հարցին, որ նույնիսկ շոու բիզնեսի ընկերներից շատերը չգիտեին, որ Սոնան ամուսնացել է, ինչո՞վ էր պայմանավորված ընտրյալին նույնիսկ ընկերներից գաղտնի պահելը, նա պատասխանեց. «Երգարվեստում էլ շատ մարդիկ կան, ովքեր ամուսնանում են, ես չեմ իմանում։ Պարտադիր չի՝ բոլորն իմանան, կարևորը՝ երջանիկ լինեն։ Ով գիտի, գիտի։ Ես ապացուցելու ոչինչ չունեմ։ Հիմա հասունացել է տարիքս, երբ կյանքին այլ կերպ եմ նայում։ Ես միշտ էլ ասել եմ, որ գուցե հարսանիք չանեմ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի