Դիմավորեք․ iPhone 6s և iPhone 6s Plus


11:24 , 10 սեպտեմբեր, 2015

Ittrend.am-ը գրում է.

Apple-ը քիչ առաջ ներկայացրեց նոր iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ը, որոնք, ինչպես սպասվում էր, ունեն 3D Touch էկրան։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնը «հասկանում» է հպման ուժգնությունը՝ բազմաթիվ նոր հնարավորություններ տալով օգտագործողներին, հավելված ստեղծողներին ու դիզայներներին։ Ըստ ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվի՝ 3D touch-ը հաջորդ սերնդի մուլտիթաչն է։

iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ն ունեն համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմանոց Retina էկրաններ՝ 1334 x 750 և 1920 x 1080 պիկսել թույլատրելիությամբ։ Նոր սերնդի սմարթֆոններն աշխատում են A9 պրոցեսորով, որն ավելի հզոր է, քան նախորդ սերնդի չիպը։

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա հիմնականը կլինի 12, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։ Հիմնականը թույլ է տալիս նկարահանել 4K տեսանյութեր, իսկ դիմայինը՝ 720p: Ըստ Apple-ի՝ iPhone 6s-ի դեպքում մարտկոցը թույլ կտա հեռախոսով խոսել 14 ժամ, իսկ Plus-ով՝ 24։

Նոր iPhone-ները հասանելի կլինի մուգ մոխրագույն, արծաթագույն, ոսկեգույն ու վարդագույնի երանգ ունեցող ոսկեգույն տարբերակներով։

Գին

iPhone 6s

iPhone 6s Plus

Վաճառքի մեկնարկ

Նոր սմարթֆոնները հնարավոր կլինի պատվիրել արդեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ին, իսկ առաքումը և վաճառքը կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին։