Սիրիացիք պատռեցին Արևմուտքի ժանգոտած դիմակը


18:40 , 9 սեպտեմբեր, 2015

Картинки по запросу սիրիացիներԱշխարհի խնդիրները գլորվելով առաջ են ընկել աշխարհից, ու քաղաքական ղեկավարությունը պարզապես վազում և չի հասնում խնդիրների հետևից։ Ժամանակակից գերզարգացած աշխարհում գործողությունների փոխարեն մենք ականատես ենք լինում ուշացած արձագանքների։

Արևմուտքը, լինելով գլոբալ խաղացող, քաղում է այն, ինչ չի ցանել, այն, ինչ ցանել է իր անգործությամբ...

Հերիք է, սթափվելու, ռազմավարական կշռադատված քաղաքականություն իրականացնելու ժամանակն է...

Ու հիմա քաոսային այս պատկերն ավելի խորքային է, քան թե ով է ընդունում փախստականներին, և ով՝ ոչ։ Իհարկե, մեծ հաշվով ընդունողները հումանիտար ճիշտ պահվածք են դրսևորում, բայց ընդունելով հանդերձ՝ արաբական աշխարհի հարցը չի լուծվում, ու Եվրոպան պարտավոր է միասնական գործուն քաղաքականություն իրականացնել, հակառակ դեպքում դեռ ծաղիկներին է ականատես լինում, գերխնդիրը կկանգնի նրանց կոկորդին շուտով...

Հ.Գ. Իհարկե, Հայաստանը չի կարող արաբական խնդրին աջակցություն ցուցաբերել, նաև չունի այն հնարավորությունները, ինչ եվրոպական երկրները, բայց Հայոց ցեղասպանության ու մեծ Հայրենազրկման տարիներին էլ արաբներն ընդունեցին փախեփախ լինող հայերին՝ չունենալով լուրջ հնարավորություններ։ Գոնե պարտքի զգացողությունով մի քայլ էլ դուք արեք, Հայաստանի կենացը շահարկող իշխանություններ։