18:45 , 9 սեպտեմբեր, 2015Շատերին թվում է, թե դերասան լինելը հեշտ բան է. պարզապես պետք է սովորել բառերը, գեղեցիկ խաղալ տեսախցիկի առջև ու կարողանալ քնքշորեն ժպտալ բոլորին: Քեզ սիրում են, քեզանով հիանում են: Պարզապես հիանալի աշխատանք է: Սակայն պետք չէ շտապել դատողություններ անելիս… Դուք պատերացնել անգամ չեք կարող, թե ինչ զոհողություններ են անհրաժեշտ երբեմն՝ հաջող դեր ստանալու համար: Երբեմն հայտնիները ստիպված են անգամ վտանգել իրենց առողջությունը, որովհետև մերթ պետք է կտրուկ նիհարեն դերի համար, մերթ ընդհակառակը՝ ահագին գիրանան ու հետո երկար չարչարվեն՝ ավելորդ քաշից ազատվելու համար:
Ձեզ ենք ներկայացնում 10 հոլիվուդյան աստղերի, ովքեր փորձարկումներ են արել իրենց արտաքին տեսքի հետ ու շրջադարձային փոփոխությունների ենթարկել այն հանուն կոնկրետ դերի ու հասել են հաջողության:
1. Էնն Հեթուեյ («Մերժվածները»)
Նա նիհարեց ոչ միայն նկարահանումներից առաջ, այլև հենց դրանց ժամանակ: Արդյունքում առանց այն էլ նիհարիկ դերասանուհու քաշը նվազեց 15 կիլոգրամով: Էննը խոստովանել է. «Լավ է, որ իմ «մահացու» սննդակարգին հետևում էին մասնագետներ, հակառակ դեպքում ես կարող էի մահանալ»:

2. Քրիստիան Բեյլ («Մեքենա վարողը»)
Հանուն դերի մոտ 30 կիլոգրամով էլ նիհարեց Քրիստիան Բեյլը: Նա վախից կատակում էր, որ անտեսանելի է դառնում, բայց խոստովանել էր, որ հանգստացնում է ինքն իրեն՝ անընդհատ կրկնելով. «Այսպես պետք է: Ամեն ինչ շուտով կավարտվի»։

3. Միլա Կունիս («Սև կարապը»)
Ամենօրյա 4 ժամ տևողությամբ տքնաջան պարապմունքներ, և արդյունքն ակնառու է: Միլա Կունիսը ձերբազատվեց 10 կիլոգրամներից և հիանալի պարեց «Սև կարապը» ֆիլմում: «Իրական կյանքում մենք պարզապես զզվելի էինք՝ միայն կաշի ու ոսկոր էր: Փոխարենն էկրանի վրա ու լուսանկարներում մենք պարզապես օդային գեղեցկություն ունեինք», – կիսվել է դերասանուհին լրագրողների հետ:

4. Քրիս Պրետ («Գալակտիկայի պահապանները»)
Մարզասրահում 6 ամիս տքնաջան մարզումներից հետո դերասանը նիհարեց 30 կգ-ով՝ հասնելով ցանկալի կառուցվածքին։

5. Քեյթ Ուինսլեթ («Ընթերցող»)
Դերի համար Քեյթը շատ չի նիհարել, բայց ի՞նչ կասեք, երբ իմանաք, որ նա ամեն անգամ պետք է 7 ժամ գրիմ աներ, որպեսզի դառնար ծեր կին:

6. Մետ Դեյմոն («Ինֆորմատորը»)
Մետ Դեյմոնը արդեն մեկ անգամ 20 կիլոգրամով նիհարելու փորձ ունի՝ «Արիություն մարտում» ֆիլմում դեր ստանալու համար: Սակայն «Ինֆորմատորը» ֆիլմում դեր ստանալու համար նա ստիպված էր գիրանալ: «Դա հիանալի ժամանակ էր, երբ ես կարող էի ուտել այն, ինչ ուզեի ու չգնալ մարզասրահներ», – հիշում է դերասանը:

6. Ջեսիկա Չեսթեյն («Աղախինը»)
Այս դերասանուհին ևս քաշ հավաքելու խնդիր ուներ: Ամեն ինչ բարդանում էր նրանով, որ դերասանուհին բուսակեր էր ու չէր կարող պարզապես համբուրգերների դիետայի անցնել: Նա ստիպված էր փորձարկումների դիմել: «Ես սոյայի պաղպաղակ էի գնում արկղերով, տաքացնում էի այն միկրոալիքային վառարանում ու խմում էի», – կիսվել է Չեսթեյնը:

8. Ջերադ Լետո («Գնորդների դալլասյան ակումբը»)
Առանց այն էլ բավականին նիհար Ջերադ Լետոն կորցրեց 20 կիլոգրամ այս դերի համար: Լավ է, որ կանգ առավ…

9. Սարա Ռյու («Լավագույնները»)
Նա պարզապես սկսեց զբաղվել սպորտով, որպեսզի կարողանա դեր ստանում սերիալում, ու արդյունքում 23 կիլոգրամներն ասես չէին էլ եղել: «Առաջին մի քանի ամիսը ես չէի բաժանվում իմ քայլաչափից ու կանգ չէի առնում, մինչև 10.000 քայլ չէր անում: Աստիճանաբար ես սկսեցի նաև վազել այսպիսի ռեժիմով՝ մեկ րոպե վազք, 10 րոպե քայլ: Իսկ հիմա ես կարողանում եմ անդադար վազել 2-2.5 ժամ շարունակ: Դա խելահեղություն է: Կես տարի առաջ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ի զորու եմ դա անելու»,-խոստովանել է Սարան:

10. 50 Cent («Տարբեր բաներ»)
Մարզիկ-ռեփերը ստիպված էր նիհարել 25 կիլոգրամով: 50 Cent-ը խոստովանել է, որ անչափ բարդ էր հրաժեշտ տալ իր մկաններին:
