Մարինկա Խաչատրյանի 18-ամյակի հայտնի հյուրերն ու անակնկալը


16:15 , 9 սեպտեմբեր, 2015

«Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի Մարինկա Խաչատրյանը երեկ  նշել է ծննդյան տարեդարձը: BlogNews.am-ը ֆիքսել է երեկույթի հետաքրքիր պահերը:

Մարինկան նշեց, որ շատ է սիրում իր տարեդարձի օրը: 18-ամյակի կապացությամբ երիտասարդ դերասանուհին մեծ երեկույթ է կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում: Դերասանուհու տարեդարձի տորթն այս տարի դեղին և կապույտ ծաղիկների համադրությամբ էր: Տորթի մոմերը փչելիս նա միշտ երազանք է պահում: 18-ամյակի առթիվ հոբելյարն իր համար կարևոր երազանք է պահել, սակայն նախընտրում է չխոսել դրա մասին, որպեսզի իրականանա:

Մարինկայի տարեդարձի անակնկալները սկսվել են կեսգիշերից. նրա ընտանիքի անդամներն ու ընկերուհիները գաղտնի զարդարել են տունը և պատրաստվել նրան շնորհավորելու: «Ձայներ լսեցի, սենյակիցս դուրս եկա ու տեսա, որ հյուրասենյակը զարդարված է, իսկ ընկերուհիներս կանգնած են ծաղիկներով և տորթով»,- ասաց նա:

Դերասանուհու հյուրերի թվում են եղել ինչպես հարազատներն ու ընկերուհիները, այնպես էլ գործընկերները, որոնց հետ ևս հասցրել է ընկերանալ՝ Մերի Մակարյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Անաիս Սարդարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Բեն Ավետիսյանը, Սյուզի Պապյանը, Իննա Խոջամիրյանը և այլք:

BlogNews.am-ը շնորհավորում է Մարինկային և երջանկություն մաղթում:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի