Մարդ ինչքան ոչ պրոֆեսիոնալ պետք է լինի, որ ասի՝ այս պայմաններում եկեք ռուբլով առևտուր անենք


00:43 , 9 սեպտեմբեր, 2015

Մարդ ինչքան, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ պետք ա լինի, որ ասի՝ այս դրության պայմաններում եկեք ռուբլով առևտուր անենք: Ռուբլու օրերը հաշված են, չհաշված տատանումները, ինչի՞ մասին է խոսքը: Բա լավ, ասենք՝ ինքը չգիտի, բա իրա օգնականները, ֆինանսների նախարարությունն ինչո՞վ են զբաղված: Չնայած ֆինանսների նախարարությանը ներելի ա, իրանք «Օրանժի» գործերով են հիմա զբաղված:
Ժողովուրդ, ՍԹԱՓՎԵՔ: Հանուն իշխանությունը պահելու չի կարելի երկիրը կործանել, անգամ եթե Ռուսաստանը շատ է խնդրում՝ խոստանալով իշխանության ժամկետի երկարացում, բա սեփական բան չունե՞ք, որ բան անեք, մենք բան չլինենք: