Նորվեգացի միլիարդատերը փախստականներին առաջարկել է 5000 գիշեր իր հյուրանոցներում


23:08 , 8 սեպտեմբեր, 2015

norvegiya-gerbAraratnews.am-ը գրում է.

Նորվեգացի միլիարդատեր Պետեր Ստորդալենը, ով կարողություն է կուտակել հյուրանոցային բիզնեսով, պատրաստ է իր հյուրանոցների համարներում երկիր ժամանող փախստականներին տրամադրել 5000 գիշեր, այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում, հայտնում է RIA Novosti-ն:

Ներգաղթյալների գծով նորվեգական ծառայությունը հայտարարել է, որ կուսումնասիրի այդ առաջարկությունը այն դեպքում, եթե հատուկ ճամբարներում փախստականների համար բավարար տեղ չի լինի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս տարի Նորվեգիա ժամանած ներգաղթյալների թիվը հասել է մոտ 11 հազարի: