22:38 , 8 սեպտեմբեր, 2015
ԱՄՆ կոնգրեսում Իրանի հետ գործարքի կողմնակիցները կկարողանան հասնել դրա հաստատմանը: Այս մասին վստահություն է հայտնել սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հարի Ռիդը, գրում է RIA Novosti-ն:
Գործարքի շուրջ քննարկումները մեկնարկում են երեքշաբթի օրը:
«Համաձայնագիրը կկայանա: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք խուսափել անպիտան ընթացակարգերից»,- ասել է նա` հաստատելով, որ ձեռք բերված կողմնակիցները պատրաստ են դիմել օբստրուկցիայի` Իրանի հետ գործարքի դեմ բանաձև թույլ չտալու համար:
Ըստ Ռայդի` այժմ ավելի լավ այլընտրանք, քան համաձայնագիրը, չկա: