Գերմանիան խոստացել է տարեկան 500 հազար ներգաղթյալի ընդունել


22:26 , 8 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիան կարող է մի քանի տարի տարեկան մոտ 500 հազար ներգաղթյալի ընդունել։

Երկրի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Գերմանիան կկարողանա գլուխ հանել տարեկան կեսմիլիոնանոց հոսքից։ Նա նշել է, որ, հավանաբար, Գերմանիան կարող է փախստականների էլ ավելի մեծ թիվ ընդունել։

Ըստ Գաբրիելի` ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցություն ունենան փախստականների տեղավորմանը։