Ռոման Ամոյանը մեկնարկեց հաղթանակով


22:00 , 8 սեպտեմբեր, 2015

RomanAmoyanAraratnews.am-ը գրում է.

Լաս-Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը մեկնարկել է հաղթանակով:

Նա մեկնարկային գոտեմարտում 8:2 հաշվով առավելության է հասել ռումինացի Չիուբանուի նկատմամբ: