«Նոտր Դամ դե Սիոն» օրիորդաց ֆրանսիական քոլեջի առօրյան՝ ավելի քան 1 դար առաջ (լուսանկարներ)


21:58 , 8 սեպտեմբեր, 2015

Ֆրանսիական քոլեջի առօրյան... «Նոտր Դամ դե Սիոն» օրիորդաց ֆրանսիական քոլեջը գտնվում էր Կ.Պոլսի Շիշլի գեղատեսիլ քրիստոնեական թաղամասում: Այն հիմնադրվել էր ֆրանսիացիների կողմից դեռեւս 1843 թվականին: Այստեղ էին սովորում հիմնականում հայ, ինչպես նաեւ հույն եւ այլ քրիստոնյա ունեւոր ընտանիքների աղջիկներ: Ներկայացվող 1900-ականների սկզբի լուսանկարները՝ դրվագներ են քոլեջի առօրյայից: