19:38 , 8 սեպտեմբեր, 2015
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն շնորհակալություն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Շնորհակալ եմ Լուի վան Գալից: Ամռանն ինձ դժվար էր նոր ակումբ փնտրել, չնայած, որ լավ ելույթներ էի ունեցել Աշխարհի առաջնությունում և Կոպա Ամերիկայում:
Մարզչական շտաբից մեծ աջակցություն եմ զգում: Դարպասապահի համար միշտ էլ կարևոր է գլխավոր մարզչի վստահությունը: Վան Գալը փրկեց իմ կարիերան: Նա հույս է դնում ինձ վրա»,- հայտարարել է արգենտինացի դարպասապահը: