19:32 , 8 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Բուլղարիան փակել է իր օդային միջանցքը Սիրիա թռչող ռուսական օդանավերի համար:
Global Post-ը մանրամասնում է , որ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը մերժել է համապատասխան անցման թույլտվություն շնորհել անցած շաբաթվա վերջում:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն վախենում է Սիրիային ցուցաբերվող ռուսաստանյան ռազմական օգնության մասին, որի մասին հայտնի է դարձել օրերս:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Հունաստանին ևս «խնդրել» է օդային ճանապարհ չտրամադրել Ռուսաստանին: Ռուսաստանում կարծում են, որ Բուլղարիայի դեպքում առանց Վաշինգտոնի ճնշման չի եղել:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բուլղարիայի արգելքը գործելու է մինչև սեպտեմբերի 24-ը: