Նախագահ դառնալու համար կաշառք տված Կասպարովի հանդեպ քրեական հետապնդում սկսելու հիմքեր կան. ՖԻԴԵ-ի ՌԴ ներկայացուցչություն


19:26 , 8 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հիմքեր են ստացել՝ աշխարհի շախմատի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ  քրեական հետապնդում սկսելու համար։ 

«Լենտա»-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել ՖԻԴԵ-ի Ռուսաստանի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաևը:  

Նա նշել է, թե Ռուսաստանում նույնն անել չեն կարող, քանի որ Կասպարովը բնակվում է ԱՄՆ-ում: Ավելի վաղ ՖԻԴԵ-ի կայքում տեղեկություն էր հայտնվել, թե Կասպարովն ու ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգը մեղավոր են ճանաչվել կազմակերպության բարոյական կոդեքսը խախտելու համար: Այժմ ռուսաստանյան կողմը կարծիք է հայտնել, թե դա նաև քրեորեն պատժելի է, իսկ ԱՄՆ-ն դրա համար բավականաչափ հիմքեր ունի: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայից Կասպարովից հրապարակային ներողություն են խնդրել:

Մասնավորապես աղբյուրը նշում է, որ անցած տարի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ նախագահի պաշտոնին հավակնող Կասպարովը 500 հազար դոլար է վճարել սինգաուրցի Լեոնգին, որպեսզի Սինգապուրն իր օգտին քվեարկի:

Սպասվում է նաև, որ այս միջադեպի հայտնի դառնալուց հետո ՖԻԴԵ-ն կարող է տուգանել Կասպարովին ու Լեոնգին, զրկել կազմակերպության միջոցառումներն այցելելու հնարավորությունից: