5. Թեոդոր Բանդի
Թեդ Բանդին հավանաբար հանդիսանում է ԱՄՆ պատմության ամենադաժան ու «արդյունավետ» սերիական մարդասպանը: Ապացուցվել է նրա մեղավորությունը շուրջ 30 սպանություններում, բայց որոշ փորձագետներ հակված են համարելու, որ նրա զոհերի իրական թիվն անցնում է 100-ը: Զարմանալին այն է, որ Բանդին, ունենալով հոգեկան լրջագույն շեղումներ, հանդիսանալով սոցիոպատ ու սադիստ, կարողացել էր գիտական աստիճան ստանալ հոգեբանությունից, իսկ բնածին խարիզման ու հմայքը նրա մոտ այնքան ուժեղ էին, որ նրա զոհերից շատերը մինչև վերջին պահը չէին էլ կասկածում, որ իրենց ժպտացող այդ բարետես տղամարդու հետ սկսած ֆլիրտն իրենց կյանքի վերջին սխալն է լինելու: Բանդիի սարսափելի նախասիրություններից մեկը նրանում էր, որ նա հնարավորության դեպքում գլխատում էր իր զոհերին ու որպես հուշանվեր իր հետ էր տանում գլուխը: Նա չէր խորշում նաև նեկրոֆիլիայից ու կանիբալիզմից:
4. Ուսամա Բեն Լադեն
Ծնվելով արաբ միլիարդատերի ընտանիքում՝ Ուսաման ստացել է հիանալի կրթություն ու ոչնչի կարիք չի զգացել ողջ կյանքում, սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի հետագայում դառնա աշխարհի ամենահայտնի ու դաժան ահաբեկիչը: Ուսաման իր ահաբեկչական կարիերան սկսել է ամերիկացիների հովանավորության ներքո՝ մասնակցելով Աֆղանական պատերազմին, որտեղ նա ղեկավարում էր ամերիկացի ու պակիստանցի մասնագետների կողմից պատրաստված հատուկ իսլամիստական ստորաբաժանում, սակայն հետագայում նրա ու իր հովանավորների «ջրերը մի առվով չհոսեցին», կամ էլ ոմանք ուզում են, որ աշխարհն այդ կերպ կարծի, ու նա իր զենքերն ուղղեց ԱՄՆ-ի ու Արևմուտքի դեմ: Նրա անմիջական պատասխանատվության տակ են գտնվում մի շարք հնչեղ ահաբեկչական գործողություններ, ու եթե դրանց թվին գումարենք նաև 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, ապա դա Ուսամային կդարձնի աշխարհի ամենաարյունալի ահաբեկիչը: Ամերիկացիները պնդում են, որ սպանել են Բեն Լադենին հատուկ գործողության ժամանակ, սակայն այս վարկածի շուրջ արդեն բազմաթիվ դավադրությունների տեսություններ կան, ու քչերն են հավատում դրան, որովհետև Բեն Լադենի դիակն այդպես էլ երբեք ցույց չտվեցին:
3. Իոսիֆ Ստալին
Ստալինն իսկական հեղափոխականի ուղի է անցել՝ հոգևոր վարժարանի սանից դառնալով ավազակ, հետո հեղափոխական, հետո պարտիական, իսկ հետո՝ հզորագույն երկրի ղեկավար: Ստալինն իր ժամանակի իսկական որդին էր ու կրում էր խիստ բնորոշ հոգեկերտվածք: Նա խելացի էր, խորամանկ, հաշվենկատ ու հեռատես: Միևնույն ժամանակ նա դաժան էր, անողոք ու հիշաչար: Այս բոլոր հատկանիշների համադրությունը հանգեցրեց նրան, որ Ստալինի անուրանալի արժանիքների ու ձեռքբերումների կողքին երբեք չեն մոռացվի այն միլիոնավոր կյանքերը, որոնք աղճատվեցին ու կանգ առան Ազգերի հոր քմահաճույքով ու որոշումներով:
2. Հենրիխ Հիմլեր
Հիմլերը Նացիստական Գերմանիայի ամենաահասարսուռ կերպարներից էր ու ղեկավարում էր ՍՍ-ը և դրան կից բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում էին աշխարհի ամենամութ գործերով: Հիմլերը հանդիսանում էր հրեաների Հոլոքոսթի գլխավոր «ճարտարապետներից» մեկն ու ռասայական տեսության մոլի հետևորդ էր: Նա նաև տարված էր օկուլտիզմով ու միստիցիզմով: Հիմլերի խղճի վրա են հազարավոր ու միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր, որոնց ոչնչացնում էին ռայխսֆյուրերի հրամանով:
1. Ադոլֆ Հիտլեր
Ու վերջապես, պատմության մեծագույն չարագործներից մեկը՝ Ադոլֆ Հիտլերը, ով հանդիսանում է Երկրորդ աշխարհամարտի գլխավոր մեղավորն ու կազմակերպիչը: Հենց նրան պետք է պատասխանատու համարել ԵՀՊ-ի 54 միլիոն զոհերի համար, նա էր Հոլոքոսթի գլխավոր կազմակերպիչն ու մեղավորը, նրա տեսության վրա հիմնվելով էին անխնա ոչնչացնում բելառուսներին ու սլավոնական ծագման այլ ժողովուրդներին, և հենց նրա ռեժիմին զոհ գնացին այլ ազգերի միլիոնավոր ներկայացուցիչներ, այդ թվում՝ գերմանացիներ:









