Բուլղարիան արգելել է Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների մուտքն իր տարածք


18:52 , 8 սեպտեմբեր, 2015

Բուլղարիան արգելել է Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների մուտքն իր տարածք Panorama.am-ը գրում է.

Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաշտոնապես արգելում է իր օդային տարածքը տրամադրել Ռուսաստանի ինքնաթիռներին, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում Սիրիա: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը: 

«Բուլղարիայի ԱԳՆ-ն մերժել է Ռուսաստանի՝ իր օդային տարածքը Սիրիա մեկնող ռուսական ռազմական ինքնաթիռներին տրամադրելու հարցումը»,-գործակալությանը հայտնել է Բուլղարիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ տվյալ որոշումն ընդունվել է ելնելով բեռների պարունակության մտավախությունից:

«Բավականաչափ տեղեկություններ ունենք, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում ինքնաթիռի բեռների վերաբերյալ, ինչն էլ մերժման պատճառն է»,-եզրափակել է նա: 

մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ