Սամվել Մարտիրոսյանը մեղադրել է Սիլվա Կապուտիկյանին՝ շատ վատ բանաստեղծ լինելու մեջ


18:01 , 8 սեպտեմբեր, 2015

Картинки по запросу սամվել մարտիրոսյանԻմ շատ սիրելի բլոգերներից մեկը՝ Սամվելը Մարտիրոսյանը, չդիմանալով սրտի կանչին, մեղադրել է Սիլվա Կապուտիկյանին՝ վաաատ, շատ վատ բանաստեղծ լինելու մեջ: 

Եթե էդ ստատուսը Պարույր Սևակը կամ Ավետիք Իսահակյանը ժամանակին իրենց ֆեյսբուքում գրեին, ես ոչինչ չէի ասի ու մտքումս կասեի՝ Անկախ, հանգիստ շնչի, իրենց երկուսն էլ նույն ոլորտից են, հայտնի են ու իրենք իրավունք ունեն իրար քննադատելու, ու դու, որպես ֆեյք, իրավունք չունես քիթդ խոթել մեծերի գործերին... 
Ա՛յ բայց որ 21-րդ դարի ԲԼՈԳԵՐԸ, չեմ վախենա էդ խոսքից, բոլոր ժամանակների հայտնի ու սիրված բանաստեղծուհուն մեղադրում է վատ ու շաաատ վատ լինելու մեջ, դա նույնն է, որ օդնոկլասնիկի՝ մեծատառ լատինատառով սիրային ռոմանԾիկ ստատուսներ գրող 16 տարեկան ֆեյքն ինձ մեղադրեր շաաատ վաաաատ ստատուս գրելու ու դեբիլ մտքեր արտահայտելու համար.... 
Ասածս ի՞նչ ա՝ Սիլվա Կապուտիկյանը միշտ մնալու է Սիլվա Կապուտիկյան:Ճ