«Հացադուլը կշարունակվի, մինչև արդարություն լինի». Գագիկ Աթասյան


17:13 , 8 սեպտեմբեր, 2015

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ շարունակվում է Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Աթասյանի հացադուլը, ով հայտարարել է, որ շարունակելու է հացադուլը մինչև իր օրինական պահանջների բավարարում։

Ներկայացնում ենք Գագիկ Աթասյանի գրառումը.

«Քանի որ շտապօգնությունը ճնշումս չափել էր, ու այն շատ բարձր էր, նորից շտապօգնությունը եկավ փոխտնօրենի հետ՝ ինձ հիվանդանոց տանելու, սրտի ստուգման, արյան անալիզի համար։ Բոլոր մատներս ծակելով՝ հազիվ արյունը վերցրին, արյուն չէր գալիս: Սրտի հետազոտությունը ցուց տվեց ինֆարկտ, սրտի գերաճ... Բժիշկները խնդրում, պահանջում էին, որ պարտադիր պառկեմ ստացիոնար բուժման։ Ես հրաժարվեցի։ Շատ շնորհակալ եմ Հրազդանի հիվանդանոցի պրոֆեսիոնալ աշխատանքի համար, բայց ես ունեմ սկզբունք, ինձ Հրազդանի կոռուպացված դատարանն է հասցրել այս ծայրահեղ քայլին: Ես վերադարձել եմ հացադուլի տեղը, հացադուլը կշարունակվի, մինչև արդարություն լինի»: