Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Միջերկրականում փրկել է 300 ներգաղթյալի


20:33 , 8 սեպտեմբեր, 2015

4083770Իսպանիայի քաղաքացիական գվարդիան փրկել է մոտ 300 ներգաղթյալի, որոնք գտնվել են Միջերկրական ծովում՝ փոքր նավում։ Այս մասին հայտնել են թագավորության ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ նավը նկատվել է քաղաքացիական գվարդիայի ռազմաօդային ծառայության կողմից իտալական Սիցիլիա կղզուց 150 մղոն հարավ-արևելք։ Նավում մասնավորապես եղել են կանայք և երեխաներ։ Նախնական տեղեկություններով՝ տարբեր ազգությունների ներգաղթյալները գալիս էին Եգիպտոսից և ցանկանում էին հասնել Իտալիայի ափեր։ Ներկա պահին բոլորը տեղափոխվել են Սիցիլիա։