16:00 , 8 սեպտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օդի բարձր ջերմային ֆոնը կշարունակվի պահպանվել մինչև սեպտեմբերի 13-ը:
«Մինչև սեպտեմբերի 13-ը օդի ջերմաստիճանը կշարունակի բարձր մնալ` հասնելով մինչև 35 աստիճանի: Ամսի 13-ից հետո ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում, սակայն առնվազն 3 աստիճանով այն կիջնի»,- ասաց Սուրենյանը` հավելելով. «Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև տեղումներ»: