Apple-ն ակտիվորեն մեծացնում է արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագետների հաստիքների թիվը


15:14 , 8 սեպտեմբեր, 2015

Apple-buildingԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Apple ընկերությունն ակտիվորեն վարձում է արհեստական ինտելեկտի և մեքենայով ուսուցման ոլորտի մասնագետների։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Apple-ը փորձում է AI մասնագետների հաստիքն ընդլայնել գրեթե 90 մարդով։

Դա կապված է նրա հետ, որ կորպորացիան ցանկանում է այդ ոլորտում մրցակցային պայքարի մեջ մտնել Google ընկերության հետ։ Եվ այնուամենայնիվ, փորձագետները չեն կարծում, որ Apple-ն ունակ է այդ ոլորտում մրցակցություն ծավալել Google-ի հետ, քանի որ iPhone սմարթֆոնի արտադրող ընկերության գաղտնիության քաղաքականությունը շատ ավելի խիստ է։