14:48 , 8 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Փոփոխված սահմանադրությունը տանելու է ավելի ժողովրդավարական կառավարման: Այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ որպես ՀՀ քաղաքացի կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:
«Ինչ մնում է նրան, եթե սահմանադրությունը փոխվի, միանգամից ամեն ինչ լավ է լինելու, իհարկե, դա այդպես չէ»,-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է այս ընթացքում տարվող քննարկումներին, նա ասաց, որ բարձրացվեցին մտահոգություն արտահայտող հարցեր, առաջարկություններ, որոնք ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պետաիրավական հանձնաժողովը կամփոփի և արդյունքները կներկայացնի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:
«Ցավալի է, բայց ընդդիմադիր ուժերի մեծ մասը ոգևորվելու փոխարեն ավելի շատ են բողոքում, նշում, որ պետք է բոյկոտել, չընդունել: Ստացվում է, որ նրանց իրենց այժմյան վիճակն ավելի շատ է ձեռք տալիս, քան այն, որ նոր սահմանադրությամբ կառավարման համակարգում իրենց մասնակցությունն ավելի է մեծանալու»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ