14:36 , 8 սեպտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Ազատաշեն գյուղի մի տնամերձ հողամասում և ջերմոցում կատարած զննությամբ հայտնաբերել են մոտ 17 կգ կշռով կանեփի բույսին նմանվող 6 բույս` խնամված և մշակված:
Տանտիրուհին հայտարարել է, որ հայտնաբերվածները կանեփի բույսեր են, որոնք աճեցրել և խնամել է դուստրը` 1967 թ. ծնված Գայանե Ա.-ն՝ սերմերից աղանձ ստանալու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: