Արցախի վարչապետը վերադարձել է ԼՂՀ, սակայն ազատամարտիկները դեռ Տավուշում են


14:11 , 8 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ Տավուշի մարզից վերադարձել է ԼՂՀ: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԼՂՀ վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանը:

Սակայն նրա և Արցախի մի շարք հրամանատարների գլխավորությամբ Արցախ մեկնած ազատամարտիկները դեռ Տավուշում են, ինչի մասին  Tert.am –ը տեղեկացավ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի գյուղապետերից: