Լիվերպուլյան սրճարանն առաջարկում է չիրացված մթերքներից պատրաստված սնունդ


13:50 , 8 սեպտեմբեր, 2015

pic_f50470934b0129b3d368ce745ff3e900Լիվերպուլյան The Real Junk Food Project սրճարանը հաճախորդներին առաջարկում է կերակուրներ՝ պատրաստված չվաճառված մթերքներից։ Ինչպես հայտնում է The Daily Mirror-ը, սննդի պատրաստման համար հաստատությունում օգտագործվող բոլոր մթերքները ստացվում են փոքր սուպերմարկետներից և մթերքի իրացման այլ վաճառակետերից։

Հաստատությունում ֆիքսված գներ չկան։ Մարդիկ կարող են սննդի համար վճարել այնքան, որքան անհրաժեշտ են համարում։

Սեփականատերերին նման բիզնեսով զբաղվելու է դրդել տոննաներով սննդամթերք թափելու և միլիոնավոր մարդկանց քաղցած լինելու հանգամանքը։