Բենզինի և դիզվառելիքի գները ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գներից


12:07 , 8 սեպտեմբեր, 2015

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0,2 տոկոս և 0,5 տոկոս, բայց 2015-ի օգոստոսին 2014-ի օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,6 տոկոսով և 7,6 տոկոսով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 7,4 տոկոսով և 9 տոկոսով: