Մեկ ամսում բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են շուրջ 12%-ով


12:02 , 8 սեպտեմբեր, 2015

Մեկ ամսում բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են շուրջ 12%-ովPanorama.am-ը գրում է.

2015 թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015 թ. օգոստոսին 2014 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 15.2%, իսկ 2015 թ. հուլիսի համեմատ` 11.8% գնաճ : Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 12.9%, կանաչ լոբու՝ 19.0%, ծաղկակաղամբի՝ 42.5%, կանաչ սոխի` 44.2%, կաղամբի՝ 51.1%, կարտոֆիլի 53.1% գնաճով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ