11:08 , 8 սեպտեմբեր, 2015
Armlur.am-ը գրում է.
ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ: Բանն այն է, որ այս գյուղի բնակիչները վերջին ժամանակաշրջանում իրենց տանը, բակում եւ այգիներում մշտապես հանդիպում են թունավոր օձերի եւ կարիճների:
«Ժողովուրդ»-ին դիմած 50-ամյա Հրայր Արշակյանն, ով արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Նոր Խարբերդում, իր որդու համար նոր տուն է կառուցել, սակայն չի համարձակվում այնտեղ գիշերել, քանի որ տան դիմացի այգում եւ բակում հաճախակի օձեր է նկատում: «Ես որդուս համար բնակարան եմ կառուցել Նոր Խարբերդում եւ չեմ քնում այդ տանը:
Տան տարածքում՝ ե՛ւ այգում, ե՛ւ բակում, հաճախակի հանդիպում եմ օձերի եւ կարիճների: Այս ամռան շրջանում գրեթե ամեն օր տան հողատարածքում, որտեղ հողագործական աշխատանքներ ենք անում, կրկին հանդիպում ենք օձերի: Բայց դրանց դեմ առնել չեմ կարողանում:
Ամեն անգամ չես կարող զանգել փրկարարի: Ինչու մասնագետները խորհրդատվություն չեն անցկացնում մարդկանց շրջանում, որպեսզի բացատրեն, թե դրանց դեմ ինչպես պայքարենք: Կամ նշեն մի քիմիական նյութի անուն, որն օգտագործելու դեպքում օձերն ու կարիճները չեն լցվի տները կամ բակերը»,- դժգոհեց պարոն Արշակյանը: Նրանից բացի՝ Նոր Խարբերդի մի շարք բնակիչներ եւս դիմել են «ժողովուրդ»-ին՝ ահազանգելով թունավոր զեռունների առատությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ