Մարսում օրգանական նյութեր են հայտնաբերում, իսկ մենք դեռ տրանսլիտով ենք գրում


11:28 , 28 նոյեմբեր, 2012

Սիրելինե՛րս, դրսում քսանն էլ չէ՝ քսանմեկերորդ դարն է։ Մարդիկ ջոջուլի ակնոց են կրում, Մարսում օրգանական նյութեր են հայտնաբերում, եռաչափ հեռուստացույց են դիտում, ութերորդ վինդոուզն են տորրենթներից քաշում, նույնիսկ բոզոնը գտան, իսկ մենք դեռ տրանսլիտով ենք գրում։ Ժամանակը չի՞՝ ոչ ասենք նախորդ դարի էս ատավիզմին։ 

Որոշեցի կարճ ստատուսով արդարացի բողոքս արտահայտեմ, տեսնեմ՝ չէ, ասելիք շատ կա։ Ժամանակ լինի բլոգում շարադրեմ։