«Միսս Տիեզերք 2015» գեղեցկության մրցույթի՝ Հայաստանի մասնակցի լուսանկարն Ադրբեջանի գեղեցկուհու հետ. ՖՈՏՈ


10:45 , 8 սեպտեմբեր, 2015

«Միսս Տիեզերք 2015» գեղեցկության մրցույթին Հայաստանն առաջին անգամ կներկայացնի 17-ամյա Դայանա Դավթյանը։ Մրցույթն անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 6-13-ը։ Դայանա Դավթյանը մեկ տարի է` աշխատում է մոդելային բիզնեսում և միջազգային մրցույթին մեծ պատասխանատվությամբ է ներկայացնելու Հայաստանը։

Մրցույթն արդեն 2 օր է, ինչ մեկնարկել է, և համացանցում է հայտնվել մեր մասնակցի լուսանկարն Ադրբեջանը ներկայացնող գեղեցկուհու հետ: