09:28 , 8 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 03:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ն տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան: