09:20 , 8 սեպտեմբեր, 2015
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Դևիդ Քեմերոնի կառավարության առաջարկին՝ ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Կողմ են քվեարկել 316 օրենսդիրներ, դեմ՝ 53-ը։ Այնուհետև հանրաքվեի անցկացման հարցը պետք է դրվի լորդերի պալատի դիտարկմանը։
Պատգամավորները կողմ են քվեարկել տեքստի ուղղումների ընդունմանը։
Հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017 թվականի վերջը: