09:13 , 8 սեպտեմբեր, 2015Բաղադրատոմսը
հավի կրծքամիս՝ 1 հատ
լոլիկ՝ 3 հատ
վարունգ՝ 1-2 հատ
հազարի տերևներ՝ 5-6 հատ
կանաչ սոխ՝ 3 ճյուղ
մաղադանոս՝ 3-4 ճյուղ
ձիթայուղ՝ 2ճ/գդ
աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել, համեմել աղ և պղպեղով: Թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, ապա լցնել հավի միսը և տապակել մինչև վերջինիս կարմրելը: Թողնել՝ սառչի:
Կանաչին մանրացնել, բանջարեղենը կտրատել:
Մեծ ափսեի վրա շարել հազարի տերևները, վրան լցնել կտրատված բանջարեղենը, արդեն սառչած հավի միսը, շաղ տալ մանրացված կանաչին և մի քիչ ձիթայուղ:





