51-ամյա բրիտանուհին բացահայտել է, որ իր երիտասարդության գաղտնիքը հնդկական համեմունքներն են


06:30 , 8 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Փայլուն մազերով և հարթ, անկնճիռ  դեմքով 51-ամյա բրիտանուհի Անջուլա Դեվին 20 տարով ավելի երիտասարդ տեսք ունի:

Ինչպես գրում է Daily Mail-ը` խոհարարուհին, ով երկու երեխայի մայր է,  բացահայտել է երիտասարդ տեսքը պահպանելու իր գաղտնիքը և խոստովանում է, որ երբեք բժշկի դուրս գրմամբ  դեղեր չի ընդունել:

Հնդկական խոհանոցի շեֆ խոհարարուհին բացահայտում է, որ պատրաստել սկսել է 10 տարեկանից` հոր օգնությամբ, այժմ  իր խոհարարական դպրոցն ու բիզնեսն ունի, որը հնդկական համեմունքներ է մատակարարում Բրիտանիա:

Խոհարարուհին ներկայացնում է այն հնդկական համեմունքները, որոնք նպաստում են առողջության և գեղեցկության  պահմանմանը` քիմիոն, համեմ, մանանեխի սերմեր, քաշմիրի չիլի, քրքում, կասիա, հիլ: