05:23 , 8 սեպտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Սիրիացի փախստական երեխաները, որոնց թույլ կտան բնակվել Մեծ Բրիտանիայում, կարտաքսվեն երկրից 18 տարին լրանալուն պես:
Ինչպես հայտնում է The Independent-ը` այս մասին որոշումը, որն առաջարկել էր Լորդերի պալատի առաջնորդ Բարոնուհի Սթուելը, հաստատվել է:
Լիբերալ դեմոկրատների նախկին առաջնորդ Փեդի Էշդաունը Twitter-ում հրապարակել է այս որոշման մասին` նշելով, որ Լորդերի պալատի նախարարները հավանություն են տվել:
Այս որոշումը կայացվել է վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունից հետո, որի համաձայն Բրիտանիան 5 տարում պատրաստվում է 20 000 սիրիացի փախստական ընդունել: