04:12 , 8 սեպտեմբեր, 2015
Լաս-Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:
75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռուս ըմբիշ Ռոման Վլասովին: Քանի որ Վլասովը դուրս է եկել եզրափակիչ, Արսենը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 2:26 րոպեում 8:0 հաշվով ջախջախել է Պավել Նովակին: Երկրորդ սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշը 7:4 հաշվով հաղթել է Բաչիին:
Երրորդ գոտեմարտում Ջուլֆալակյանի հակառակորդը ղազախ ըմբիշ Կարտիկովն էր: Արսենն առավելության էր հասնում 2:1 հաշվով, սակայն մրցակիցն անակնկալի բերեց նրան` կատարելով 4 միավորանոց հնարք: Արդյունքում` Արսեն Ջոլֆալակյանը 3-րդ սփոփիչ գոտեմարտում պարտվեց 5:2 հաշվով և զրկվեց մեդալների համար պայքարից:
Աշխարհի առաջնություն. Ջուլֆալակյանը պարտվեց 3-րդ սփոփիչ գոտեմարտում ու մնաց առանց մեդալի