02:50 , 8 սեպտեմբեր, 2015
Լաս-Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը: 98 կգ քաշային կարգում փայլում է Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Արթուրը կիսաեզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ալեքսուս Չիուրայի նկատմամբ: Գոտեմարտը կրկին ավարտվեց ժամկետից շուտ` 3:59 րոպեում:
Այսպիսով` Արթուր Ալեքսանյանին աշխարհի 2015թ. չեմպիոնի կոչումից բաժանում է ընդամենը 1 քայլ: