Որքան կարողացա, դիմացա. Մովսիսյանը՝ իր վնասվածքի մասին


01:48 , 8 սեպտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Դաշտում կռվեցինք՝ չվախենալով վնասվածք ստանալուց, այս մասին Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո նշեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Չէի ասի` հասանք մեր նպատակին, սակայն չեմ կարծում, որ տխրեցրինք մեր երկրպագուներին: Մարզիչը հանդիպումից հետո գոհ էր մեր խաղից, քանի որ դաշտում կռվեցինք՝ չվախենալով վնասվածք ստանալուց»:  

Խոսելով իր վնասվածքի մասին արձակվողը ասաց.

«Ինչկան կարողացա դիմաց: Չեմ ասի շատ լուրջ վնասվածք է, սակայն ցավեր կային»: