Յուրա Մովսիսյան. Ցավերն արդեն առաջին կեսում զգացնել տվեցին


23:48 , 7 սեպտեմբեր, 2015

Յուրա Մովսիսյան. Ցավերն արդեն առաջին կեսում զգացնել տվեցինArmsport.am-ը գրում է.

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Դանիա հանդիպումից (0:0) հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգծեց թիմի միասնականությունն ու խոսեց ստացած վնասվածքի լրջության մասին:

«Մարզիչը խաղից հետո գոհ էր մեր խաղից, որովհետև դաշտում կռվեցինք հաղթանակի համար: Այսօր պայքարեցինք հնարավորության չափով, միասնական թիմի պես գործեցինք:

Վնասվածքի պատճառով փոխարինո՞ւմս. առաջին խաղակեսում արդեն ցավերը զգացնել տվեցին: Որքանով կարողացա, դիմացա, հետո երբ այլևս չէի կարող խաղալ, փոխարինում խնդրեցի: Չէի ասի, թե լուրջ վնասվածք է, պարզապես այս խաղն ավարտել թույլ չտվեց»: