Դեպարդյեն Բելառուսը համեմատել է Շվեյցարիայի հետ


23:40 , 7 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Բելառուսը համեմատել է Շվեյցարիայի հետ:

Ըստ նրա՝ երկրի քաղաքացիները երջանիկ են և հպարտանում են իրենց պետությամբ:

Իր խոսքում դերասանը նշեց. «Բելառուսն ինձ վրա թողել է արտասովոր տպավորություն: Այն հիշեցնում է Շվեյցարիան, սակայն առավել մաքուր ու հետաքրքիր երկիր է»:

Դերասանն ասել է, որ զարմացած է բելառուսցիների կյանքի որակից: