23:22 , 7 սեպտեմբեր, 2015
Ֆուտբոլ էի գնացել… Հոպ-հոպ, մուննաթ չգաք. տոմսն ուրիշն էր առել, ես մենակ իմ ներկայությամբ էի գեղեցկացնում ֆուտբոլը…
Սկսվեց խաղը… Իմ գլխավորությամբ ևս մի 300 հոգի եկել էին ֆուտբոլ եսիմ խի. անիմաստ սեմուչկա էինք չռթում, եթե գնդակը մերոնց ձեռն էր, առանց հասկանալու հելնում, կանգնում էինք…
Իհարկե, խաղի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես տենց էլ մտքերի մեջ էի, ու եթե կողքիս մարդիկ գոռում էին, ես էլ էի գոռում, եթե չէ՝ ես ձկան նման լուռ էի…
Պրծավ առաջին խաղակեսն ու… գնաաց… Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում 15 րոպեում արվեց 15 հազար սելֆի ու էն մարդկանց կողմից, ովքեր հենց դրա համար էին ֆուտբոլ եկել…
Երկրորդ խաղակեսին բոլորը, չգիտես ինչի, Օզբիլիս էին գոռում, դե ես էլ թրենդի մեջ մտնելու համար սկսեցի գոռալ… Պարզվեց՝ էդ տղեն մեր խաղացողներից ա ու ուժեղ տղա ա, և իրա ներկայությունը պարտադիր էր… Վերջապես էդ տղեն էլ խաղի մեջ մտավ, մի երկու անգամ թռվռեց ու պլծ…
Դե դահլիճից շուտ թռնելու աշխարհի չեմպիոն հայերս էս անգամ էլ չհապաղեցինք, ու վերջին 5 րոպեում ստադիոնում Հենոն էր մնացել ու սուդիան… :)
Էս խաղում երկու անհասկանալի բան նկատեցի՝ առանց կոստյումի Շահմազանովին, մեկ էլ կարճ յուբկով՝ էն որ թելերը ոտերին փաթաթում են կոշիկով մի աղջնակին…
Հ.Գ. Արա, էս մեր ոստիկանուհիների մեջ նեեենց սիրուններն են մեկ-մեկ հանդիպում, որ ուզում ես՝ գնաս, ասես. «Ես եմ տերն էս երկրի… արի միասին մի տեղ էթանք»։ 