Թուրքիայի 3 նահանգներում տեղի են ունեցել երկրաշարժեր


23:00 , 7 սեպտեմբեր, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Թուրքիայի Վան, Էլյազիգ և Բինգյոլ նահանգներում տեղի են ունեցել երկրաշարժեր:

Ermenihaber.am-ը՝ հղում կատարելով Թուրքական «hurriyet» պարբերականին, հայտնում է, որ Բինգյոլ նահանգի Յավլադերե շրջանի Բիլլեքայա գյուղում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև հարակից Զեյնելլի գյուղում:

Էլյազիգ նահանգի 4.4 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել Քարաքոչան շրջանում: Էպիկենտրոնը գտնվել է 13.5 կմ խորության վրա:

Վանի նահանգում գրանցվել 3.3 բալանոց ցնցում էլ գրանցվել է: Էպիկենտրոնը գտնվել է տեղի Էրմիշլեր գյուղում՝ 5 կմ խորության վրա: