Շտեֆան Ֆյուլեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատանք է ակնկալում ՀՀ-ից և Ադրբեջանից


22:26 , 7 սեպտեմբեր, 2015

1377121844_shtefan-fyuleAraratnews.am-ը գրում է.

ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գնահատմամբ` ԼՂ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատեն:

Ինչպես հաղորդում է APA-ն, Վրաստանում ԵՄ-ին նվիրված միջոցառման ժամանակ Ֆյուլեն ասել է, որ որքան էլ միջնորդ երկրներն ակտիվ աշխատեն, միեւնույն է հարցի կարգավորման հիմանական պատասխանատվությունը երկու երկրների քաղաքական գործիչներին ուսերին է:

«Ես հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ կողմերն ունեն կամք, պատրաստակամություն եւ լուծում գտնելու հնարավորություն: Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել: Բայց, իհարկե, խոսելը շատ ավելի հեշտ է:  Եթե երկու երկրների քաղաքական գործիչներն ընտրեն առճակատման լեզուն, ապա հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանա: Ես միշտ ասել եմ, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն»,- նշել է Ֆյուլեն: