Ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում


21:41 , 7 սեպտեմբեր, 2015

Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհարն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, Հարությունյանը մենամարտում էր հոնդուրասցի Ջեֆրի Բենիտո Մեհիայի հետ և առանց մեծ դժվարության հաղթեց նրան:

Հայ ըմբիշն առավելության հասավ 9:0 հաշվով: Հարությունյանի հաջորդ մրցակից 1/16 եզրափակչում կլինի Մաթիաս Վլադիմիրը: Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը կմենամարտեն նաև աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: