20:45 , 7 սեպտեմբեր, 2015Արգենտինահայերը նախապատրաստվում են մեծ շուքով տոնելու Լեռնային Ղարաբաղի անկախության 24-ամյակը:
Արգենտինայի հայ համայնքի հաղորդմամբ` միջոցառումը կկայանա սեպտեմբերի 8-ին Պալերմոյի «Սիրանուշ» հայկական մշակույթի տանը: Միջոցառմանը կմասնակցեն ոչ միայն համայնքի ներկայացուցիչները, այլեւ արգենտինացի մտավորականներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
«Սա շատ կարեւոր միջոցառում է արգենտինահայերի համար, քանի որ վերջին տարիներին Լատինական Ամերիկայի երկրներում մեծ թափ է ստանում թուրքական եւ ադրբեջանական քարոզչությունը, եւ իրականությունը պետք է ամեն կերպ հասանելի դարձնել աշխարհին, որպեսզի միջազգային հանրությունն իմանա, թե ինչու է Արցախն ինքնորոշվել եւ ինչ է նշանակում աշխարհի հայերի համար սեպտեմբերի 2-ը»,- հայտնեցին համայնքից: